Իսպանական հարկերի նոր «զոհը» Մոուրինյուն է. մանրամասներ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյուն Իսպանիայի դատախազության կողմից մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ:

Պորտուգալացին մեղադրվում է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու ժամանակ (2010-2013թթ.) 3,3 միլիոն եվրոյի հարկ չվճարելու մեջ: Դատախազությունն այդ կապակցությամբ արդեն համապատասխան դիմում է ներկայացրել դատարան:

«Յուրահատուկը» մեղադրվում է 2011-2012 թվականներին երկու հանցագործության մեջ: 54-ամյա մասնագետի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են անմեղության մասին: Միաժամանակ, «AS.com»-ին հայտնի է դարձել, որ Մոուրինյուն մեղադրվում է նաև պայմանագրային կանոնները խախտելու մեջ:

Մասնավորապես նշվում է, որ Ժոզեն «Արքայական ակումբի» հետ համաձայնագիր է ստորագրել 2010 թվականի մարտի 31-ին, երբ թիմը մարզում էր Մանուել Պելեգրինին: Չիլիացին այդ օրից հետո ևս 9 խաղում եղել է մադրիդցիների ղեկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում