ԿԳ-2017. Ռոնալդուի գոլի շնորհիվ Պորտուգալիան հաղթեց Ռուսաստանին (տեսանյութ)

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A խմբում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Ռուսաստանի ընտրանու հետ և հաղթեց 1:0 հաշվով:

Միակ գոլը 8-րդ րոպեին հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն: Ռաֆայել Գերեյրոյի բարձրից կատարած փոխանցումից հետո պորտուգալացների հարձակվողը գլխի հարվածով գնդակն ուղարկեց Իգոր Ակնինֆեևի պաշտպանած դարպասը:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլային պահերը քիչ էին, սակայն Ռոնալդուն կարող էր մեկ անգամ էլ գրավել դարպասը, երբ գլխով չկարողացավ խոցել անպաշտպան դարպասը:

Պորտուգալիան վաստակեց 4 միավոր և դարձավ խմբի առաջատար: Ֆերնանդու Սանտուշի թիմին այսօր կարող է հավասարվել Մեքսիկան, որը մրցելու է Նոր Զելանդիայի հետ: Ռուսաստանն ունի 3 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում