Ռոնալդուն` Պորտուգալիա – Ռուսաստան խաղի լավագույն ֆուտբոլիստ

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A խմբում Պորտուգալիան 1:0 հաշվով հաղթել է Ռուսաստանին:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն,- տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

32-ամյա խաղացողը դարձել է մրցավեճի միակ գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ Ռոնալդուն լավագույն էր ճանաչվել նաև Պորտուգալիա – Մեքսիկա խաղում (2:2):

Հետևեք մեզ նաև Telegram-ում