Կոնֆեդերացիաների գավաթ․ Մեքսիկան կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում ավարտվեց Մեքսիկա – Նոր Զելանդիա հանդիպումը։

Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում կայացած խաղում Խուան Կարլոս Օսորիոյի սաները 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին Քրիս Վուդն առաջ մղեց Նոր Զելանդիային։ 54-րդ րոպեին Ռաուլ Խիմենեսը հիանալի հարվածով վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլը 72-րդ րոպեին խփեց Օրիբե Պերալտան։

Այս հանդիպումից հետո A խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

1. Մեքսիկա — 4 միավոր
2. Պորտուգալիա — 4
3. Ռուսաստան — 3
4. Նոր Զելանդիա — 0

Այսպիսով, Նոր Զելանդիայի ընտրանին կորցրեց խմբային փուլը հաղթահարելու բոլոր հնարավորությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում