Եվրո-2017․ Գերմանիան հաղթեց Դանիային, Չեխիան՝ Իտալիային (տեսանյութ)

Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ավարտվեցին C խմբի երկրորդ տուրի հանդիպումները։

Չեխիայի հավաքականը 3։1 հաշվով առավելության հասավ Իտալիայի նկատմամբ։ Չեխիայի Մ-21 ընտրանուց մեկական գոլ խփեցին Միխալ Տրավնիկը (24՛), Մարեկ Գավլիկը (79՛) և Միխաել Լյուֆտները (85՛), իսկ Իտալիայից միակ գոլը խփեց Դոմենիկո Բերարդին (70՛)։

Գերմանիայի հավաքականն էլ 3 անպատասխան գնդակ ուղարկեց Դանիայի դարպասը։ Աչքի ընկան Դեյվի Զելկեն (53՛), Մարկ-Օլիվեր Կեմպֆը (73՛) և Նադիմ Ամիրին (79՛)։

Այս խաղերից հետո C խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

1. Գերմանիա — 6 միավոր
2. Չեխիա — 3
3. Իտալիա — 3
4․ Դանիա — 0

Հավելենք, որ հունիսի 22-ին կայանալու են A խմբի՝ երրորդ տուրի Սլովակիա – Շվեդիա և Անգլիա – Լեհաստան հադիպումները։

Մ-21․ Գերմանիա – Դանիա հանդիպման տեսաամփոփումը

Մ-21․ Չեխիա – Իտալիա հանդիպման տեսաամփոփումը

Հետևեք մեզ նաև Telegram-ում