Եռաքայլ գոլային կոմբինացիա մրցավարի հետ (տեսանյութ)

Արգենտինայի առաջնության «Տրիստան Սուարեսի» ու «Ակասուսոյի» միջև խաղում ուշագրավ դեպք է գրանցվել: Հանդիպման մրցավար Ռեյ Հիլֆերը գոլային փոխանցում է կատարել հյուրերի ֆուտբոլիստին:

Խաղի սկզբնամասում «Ակասուսոն» գրոհ է ձեռնարկել, որի ժամանակ գնդակը դիպչել է մրցավարին ու հայտնվել Դամիան Սալվատերեի մոտ, ով օգտագործել է հնարավորությունը: Ստացվել է եռաքայլ գեղեցիկ կոմբինացիա:

Հյուրերը հաղթել են 4:1 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում