Յանուզայը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվում է Լա լիգա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ադնան Յանուզայը մոտ է «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն:

«Կարմիր սատանաներն» ու բասկերը համաձայնեցրել են 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Այն կազմելու է 11 միլիոն եվրո,- տեղեկանում ենք «France Football»-ից: Անգլիական ակումբը 3 տարվա ընթացքում իրավունք կունենա հետ գնել բելգիացու տրանսֆերը:

Նախորդ երկու մրցաշրջանները Յանուզայը վարձակալությամբ անցկացրել է Դորտմունդի «Բորուսսիայում» և «Սանդերլենդում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում