Գոլ + փոխանցում. Ռոնալդուն հասավ 800 միավորի

Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում խփած գոլերի ու կատարած գոլային փոխանցումների թիվը հասցրել է 800-ի: Այդ մասին գրում է «Squawka»-ն:

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի՝ Ռուսաստանի ընտրանու դեմ մրցավեճում (1:0) 32-ամյա ֆուտբոլիստի հեղինակած գոլը դարձել է հոբելյանական: Այս պահի դրությամբ Ռոնալդուն խփել է 603 գնդակ ու կատարել 197 գոլային փոխանցում: Դրա համար պահանջվել է 858 հանդիպում:

Հատկանշական է, որ Կրիշտիանուն այդ ցուցանիշին ավելի շուտ հասավ, քան ֆուտբոլում նրա գլխավոր մրցակից Լիոնել Մեսսին: «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի առաջատարն այդ հաշվարկում ունի 796 միավոր (565 գոլ + 231 փոխանցում), սակայն դրա հետ մեկտեղ 157 խաղ քիչ է անցկացրել (701):

Հաշվարկի մեջ ներառված են ակումբների ու հավաքականների կազմում անցկացրած պաշտոնական հանդիպումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում