Օսկարը որակազրկվել է 8 խաղով (տեսանյութ)

Չինաստանի առաջնության կարգապահական կոմիտեն լուրջ պատժի է ենթարկել «Շանհայ ՍԻՊԳ»-ի կիսապաշտպան Օսկարին:

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը 8 խաղով որակազրկվել է «Գուանչժոու Ֆուլիի» հետ մցավեճում մասսայական ծեծկռտուք հրահրելու պատճառով: Բրազիլացին գնդակով երկու անգամ միտումնավոր հարվածել է մրցակցի խաղացողներին: 25-ամյա ֆուտբոլիստը նաև տուգանվել է 5 240 եվրոյով:

Այդ խաղում Օսկարը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում