«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվել է Տալիսկայի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Բենֆիկայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկային ձեռք բերելուն:

Ինչպես հայտնում են անգլիական լրատվամիջոցները` հղում կատարելով AMK-ին, «կարմիր սատանաներն» արդեն համաձայնեցրել են 23-ամյա ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերը:

Նշվում է, որ Ժոզե Մոուրինյուն անձամբ հետաքրքրված է բրազիլացու տեղափոխությամբ: Տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանը Տալիսկան վարձավճարով անցկացրել է «Բեշիկթաշում», որտեղ 33 խաղում 17 գոլ է խփել:

Ըստ պայմանագրի` կիսապաշտպանը ևս մեկ մրցաշրջան պետք է անցկացնի ստամբուլյան թիմում: «Բեշիկթաշի» ղեկավարությունն հայտարարել է, որ մտադիր չէ բաց թողնել խաղացողին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում