«Բարսելոնան» պայմանավորվել է Դեմբելեի հետ ու մեծ գումար առաջարկել «Բորուսսիային»

Դորտմունդի «Բորուսսիայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: «Bild» պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնացիների մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսն հանդիպել է ֆրանսիացու գործակալի հետ ու համաձայնեցրել անձնական պայամանագրի կետերը:

Միաժամանակ «France Football»-ին հայտնի է դարձել, որ դորտմունդցիները 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 80 միլիոն եվրո են պահանջում, սակայն «կապտանռնագույններն» առաջարկել են 50 միլիոն, գումարած 20 միլիոն հնարավոր հավելավճարների տեսքով:

Բունդեսլիգայում անցկացրած առաջին մրցաշրջանում Դեմբելեն 32 խաղում 6 գոլ է խփել ու 12 գոլային փոխանցում կատարել:

Սպասվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը «Բարսելոնայում» գործելու է աջ հարձակվողի դիրքում, որը թափուր է համարվում, քանի որ Լիոնել Մեսսին վերջնականապես տեղափոխվել ենթահարձակվողի գոտի:

2016 թվականի ամռանը ֆրանսիացու համար «Բորուսսիան» «Ռենին» 15 միլիոն եվրո է վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում