«Ատլետիկո» վերադառնալու համար Կոստան պատրաստ է մինչև հունվար չխաղալ

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան մեծ ցանկություն ունի վերադառնալու «Ատլետիկո»: Դրա համար 29-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է մինչև 2018 թվականի հունվարը չմասնակցել խաղերին,- վստահեցնում է «Mundo Deportivo»-ն։

Մադրիդյան թիմը ՖԻՖԱ-ի կողմից տրանսֆերային արգելքի է ենթարկվել: «Հնդիկների» նորեկները մինչև 2018 թվականի հունվարը չեն կարողանա հայտավորվել խաղերին: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստ է նման քայլի գնալ:

Անգլիական ակումբն իր հարձակվողի համար 55 միլիոն եվրո է պահանջում, սակայն իսպանացիները մտադիր են բանակցությունները սկսել 30 միլիոնից:

Կոստան «Ատլետիկոյից» «Չելսի» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը: Գործարքը կազմել էր 38 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում