«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցը. վերջին 12 տարում ԲԱՏէ-ի վատագույն ցուցանիշը

Բելառուսի առաջնության 13-րդ տուրում ԲԱՏԷ-ն 0:0 հաշվով է ավարտել «Տորպեդո ԲելԱԶ»-ի (Կամո Հովհաննիսյանի թիմը) հետ հանդիպումը և մրցաշարային աղյուսակում նահանջել երրորդ հորիզոնական:

Բորիսովցիները վերջին անգամ 13-րդ տուրից հետո երկրորդ տեղից ցածր դիրքում են եղել 2005 թվականին: Այն ժամանակ թիմն ուներ 22 միավոր, իսկ այժմ չեմպիոնի հաշվին 27 միավոր է գրանցված,- հայտնում է Tribuna.com-ը:

2005 թվականինն «դեղնակապույտներն» առաջնությունն ավարտել են 5-րդ տեղում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ադնորրական «Սանտա Կոլոմայի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մրցելու է ԲԱՏԷ-ի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում