Սաուլ Ալվարես – Գենադի Գոլովկին. հայացքների մենամարտ (լուսանկար)

Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Սաուլ Ալվարեսը և WBC, WBA, IBF վարկածներով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինն առերես հանդիպել են Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Մեքսիկացին իր կարիերայի ընթացքում 49 հաղթանակ է տոնել (34 նոկաուտ), 1 ոչ-ոքի գրանցել ու միայն մեկ պարտություն կրել: Ղազախ բռնցքամարտիկը 37 մենամարտ է անցկացրել և նույնքան հաղթանակ տոնել, իսկ 33-ում նոկաուտ գրանցել:

Ալվարես – Գոլովսկին մենամարտը 2017 թվականի ամենասպասվածներից մեկն է: Բռնցքամարտիկները ռինգ են դուրս գալու սեպտեմբերի 16-ին, Լաս Վեգասում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում