Դեմբելեն` Բունդեսլիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է Բունդեսլիգայի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ,- հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։

Մրցաշրջանի ընթացքում 20-ամյա խաղացողը լավագույն երիտասարդ ֆուտբոլստ էր ճանաչվել փետրվար ամսին: Բունդեսլիգայում անցկացրած նորամուտի մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 32 խաղի, որոնցում 6 գոլ է խփել ու 12 գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ Գերմանիայի առաջնության լավագույն խաղացողի մրցանակին արժանացել էր «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում