Հայ վոլեյբոլիստները կմասնակցեն EEVZA պատանեկան առաջնությանը

Օգոստոսի 4-6-ը, Վիլնյուսում կկայանա Արևելյան եվրոպական երկրների վոլեյբոլի գոտային ասոցիացիայի (EEVZA) լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունը, որին կմասնակցի Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան զույգը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը տեղեկացրել է, որ միջազգային մրցաշարից առաջ Երևանում կկայանա լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը:

Հուլիսի 7-9-ը կմրցեն տղամարդիկ և կանայք, հուլիսի 11-13-ը` պատանիներն ու աղջիկները: Յուրաքանչյուր մրցմանը նախատեսվում է 16 զույգի մասնակցություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում