Ֆիգուն՝ Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին․ «Անփոխարինելի ֆուտբոլիստներ չկան»

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն իր մեկնաբանությունն է տվել մադրիդյան թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի՝ այլ ակումբ տեղափոխվելու լուրերի վերաբերյալ։ 

-Կարծում եմ՝ շատ գործոններ պետք է լինեն, որպեսզի Ռոնալդուն հեռանա «Ռեալից»։ Ամեն դեպքում դա նրա որոշումն է՝ չնայած դժվարությամբ եմ պատկերացնում նրան այլ ակումբ տեղափոխվելիս։ Ինքս կարծում եմ, որ անփոխարինելի ֆուտբոլիստներ չկան։ Նկատի չունեմ միայն Ռոնալդուին կամ Պեպեին։ Ակումբները չպետք է կախված լինեն մեկ ֆուտբոլիստից։ Ակումբի պատմությունն անհատներից բարձր է,- Ֆիգուի խոսքը մեջբերված է «AS»-ից։

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Իսպանիայի պետական մարմինների հարուցած գործի պատճառով Կրիշտիանուն մտադիր է լքել «Արքայական ակումբը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում