Կոնֆեդերացիաների գավաթ․ Կամերունն ու Ավստրալիան ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում շարունակվում են երկրորդ տուրի հանդիպումները։

Սանկտ Պետերբուրգում կայացավ B խմբի՝ Կամերուն – Ավստրալիա հանդիպումը։ Հավաքականները հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ։ Անդրե Զամբոյի գոլի շնորհիվ Կամերունը 45-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցավ, իսկ պատասխան գոլը 60-րդ րոպեին խփեց Մարկ Միլինգենը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

Այս հանդիպումից հետո B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

1. Չիլի — 3 միավոր (1 խաղ)
2. Գերմանիա — 3 (1)
3. Ավստրալիա — 1 (2)
4. Կամերուն — 1 (2)

Հավելենք, որ Երևանի ժամանակով 22։00-ին կմեկնարկի Գերմանիա – Չիլի հանդիպումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում