Պերես․ Ցանկանում ենք երրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում մադրիդյան թիմը փորձելու է երրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում։

-Խաղալ «Ռեալում» նշանակում է՝ անընդհատ նոր մարտահրավերներ ընդունել։ Նշանակում է՝ ամեն օր գերազանցել ինքդ քեզ։ Այնպես որ՝ «Ռեալը» ցանկանում է երրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Դա մեզ համար նոր մոտիվացիա է։ Ֆուտբոլիստներն արդեն խոսել են այդ մասին, իսկ ես միացել եմ նրանց մտադրությանը,- Պերեսի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 12 գավաթ ունի։ Մադրիդյան թիմը միակն է, որին հաջողվել է երկու անգամ անընդմեջ հաղթել մրցաշարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում