Ջոկովիչը որոշել է մասնակցել Իստբուրնի մրցաշարին

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը որոշել է մասնակցել Իստբուրնի մրցաշարին, որը կայանալու է հունիսի 26-ից հուլիսի 1-ը։ Աշխարհի չորրորդ ռակետը նման որոշումը բացատրել է Ուիմբլդոնից առաջ լավ մարզավիճակ ձեռք բերելու ցանկությամբ։

-Առաջին անգամ եմ լինելու Իստբուրնում։ Մրցաշարի մասին բազմաթիվ հետաքրքիր կարծիքներ եմ լսել։ Անհամբերությամբ եմ սպասում խոտի վրա հանդես գալուն և Ուիմբլդոնից առաջ լավ մարզավիճակ ձեռք բերելու հնարավորությանը,- Ջոկովիչի խոսքը փոխանցում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Իստբուրնի մրցաշարի տնօրեն Գևին Ֆլետչերն իր հերթին ողջունել է Ջոկովիչի որոշումը և նշել է, որ նրա մասնակցությունը մրցաշարին նոր որակ կհաղորդի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում