Շմեյխել․ Ֆանտաստիկ կլիներ, եթե Կասպերը ՄՅՈՒ տեղափոխվելու հնարավորություն ունենար

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը ցանկանում է, որ որդին՝ «Լեսթերի» դարպասպահ Կասպեր Շմեյխելը համալրի «կարմիր սատանաների» կազմը։

-Երազի նման կլինի Կասպերի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»։ Որպես հայր՝ փորձում եմ չեզոք լինել, սակայն կարծում եմ՝ Կասպերը բավականաչափ աչքի է ընկել ավելի բարձր մակարդակում հանդես գալու համար։ Երբ նա առաջին մրցաշրջանն էր անցկացնում Պրեմիեր լիգայում, կասկածներ ուներ՝ արդյո՞ք բավականաչափ ուժեղ է։ Արդեն Չեմպիոնների լիգայում հանդես գալով՝ նա ապացուցեց, որ հիանալի է խաղում։

Ֆանտաստիկ կլիներ, եթե Կասպերը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորություն ունենար,- ավագ Շմեյխելի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հավելենք, որ Կասպեր Շմեյխելը «Լեսթերի» հետ մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր ունի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում