Պաշտոնական․ Սալահը տեղափոխվեց «Լիվերպուլ» (լուսանկարներ)

«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է «Ռոմայից» կիսապաշտպան Մոհամեդ Սալահի տրանսֆերը գնելու մասին։ Անգլիական թիմում Սալահը հանդես է գալու «11» համար մարզահագուստով։

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ, 25-ամյա եգիպտացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը, իսկ տարեկան աշխատավարձը կազմելու է 5․5 միլիոն եվրո։

«Ռոմայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ գործարքը կազմել է 42 մլն եվրո, ևս 8 միլիոն եվրո հռոմեական ակումբը կարող է ստանալ բոնուսների տեսքով։

«Շատ ուրախ եմ «Լիվերպուլին» միանալու համար։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել այս թիմի համար։ Մենք հիանալի ակումբ և շատ լավ ֆուտբոլիստներ ունենք»,- ասել է Սալահը։

Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը «Ռոմայում» հանդես էր գալիս 2015 թվականի օգոստոսից։ Այս ընթացքում նա մասնակցել է 83 հանդիպման, խփել է 34 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում