Հայտնի են Լիմայի` «Բարսելոնա» տեղափոխության ֆինանսական մանրամասները

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Սանթոսի» կիսապաշտպան Լուկաս Լիման կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»:

26-ամյա ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակով կատալոնացիներին է միանալու 2018 թվականի հունվարին, երբ սպառվի բրազիլական ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը:

Espn.com-ը տեղեկացնում է, որ բրազիլացին «կապտանռնագույնների» հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել: Նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 4 միլիոն եվրո:

«Բարսելոնան» ընտրելու համար Լիման ստանալու է 5 միլիոն եվրոյի պարգևավճար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում