Սալահ. Շնորհակալ եմ Ֆիրմինոյին, որ զիջեց «11» համարը

«Լիվերպուլի» նորեկ Մոհամեդ Սալահը ուրախ է, որ հանդես է գալու «11» համարի խաղաշապիկով: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ եգիպտացու խնդրանքը բավարարել է մերսիասայդիցների նախորդ «11» համարը` Ռոբերտո Ֆիրմինոն:

«Շատ եմ գնահատում այն, ինչ արեց Ֆիրմինոն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան: Ինձ դուր է գալիս «11» համարը: Այդ համարով եմ խաղացել իմ գրեթե բոլոր թիմերում ու հավաքականում:

«Լիվերպուլի» երկրպագուներին ցանկանում եմ ասել, որ ուրախ եմ այս տրանսֆերի կապակցությամբ: Պատրաստ եմ բոլոր ուժերս ներդնել թիմի համար: Ուրախ եմ, որ այստեղ եմ, և իսկապես ցանկանում եմ հաղթանակների հասնել այս ակումբի հետ»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Նշենք, որ Ֆիմինոն այսուհետ հանդես է գալու «9» համարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում