Կայացավ NBA-ի դրաֆտը

Այսօր վաղ առավոտյան բրուքլինյան «Բարկլայս ցենտրում» տեղի ունեցավ NBA-ի դրաֆտ-2017-ը:

Առաջին համարով ընտրել է «Ֆիլադելֆիան», որն այդ իրավունքը ստացել էր «Բոսթոնի» հետ փոխանակման արդյունքում: «Սիքսերսը» նախապատվությունը տվել է հարձակվողական ոճի պաշտպան Մարկել Ֆուլցին:

Երկրորդ համարով «Լեյկերսն» ընտրել է խաղարկող Լոնզո Բոլին, իսկ «Սելթիկսկի» ընտրությունը կանգ է առել ծանր հարձակվող Ջեյսոն Տեյտումի վրա:

Դաֆտ-2017-ում թոփ-10 բասկետբոլիստները.

1. «Ֆիլադելֆիա» – Մարկել Ֆուլց (պաշտպան), «Վաշինգտոն» ուսանողական թիմ

2. «Լեյկերս» –Լոնզո Բոլ (խաղարկող), ՈւՍԼԱ

3. «Բոսթոն» – Ջեյսոն Տեյտում (հարձակվող), «Դյուկ»

4. «Ֆինիքս» – Ջոշ Ջեքսոն (հարձակվող), «Կանզաս» 

5. «Սակրամենտո» – ԴեԱրոն Ֆոքս (հարձակվող), «Կենտուկի»

6. «Օրլանդո» – Ջոնաթան Այզեկ (հարձակվող), «Ֆլորիդա Սթեյթ»

7. «Մինեսոտա» (ուղարկվել է «Չիկագո») – Լաուրի Մարկանեն (հարձակվող), «Արիզոնա»

8. «Նյու Յորք» – Ֆրանկ Նտիլիկինա (պաշտպան), «Ստրասբուր»

9. «Դալաս» – Դենիս Սմիթ-կրտսեր (պաշտպան), Հյուսիսային Կարլոնիա նահանգ

10. «Սակրամենտո» (ուղարկվել է «Պորտլենդ») – Զաք Կոլինս (կենտրոնական), «Գոնզագա»

Բոլոր 60 խաղացողների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում