Կոնտեն «Չելսիից» կենտրոնական պաշտպան է խնդրել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ թիմին կենտրոնական պաշտպան է հարկավոր:

Իտալացին երկու ֆուտբոլիստի անուն է նշել, որոնցից մեկին ցանկանում է տեսնել իր թիմում: Նրանք են Լեոնարդո Բոնուչին («Յուվենտուս») և Վիրջիլ վան Դեյկը («Սաութհեմփթոն»),- գրում է «Telegraph»-ը։

Լոնդոնցիներն արդեն երկու ֆուտբոլիստների վերաբերյալ առաջարկներ են կատարել: «Ազնվականներն» իտալացուն տարեկան 6,5 միլիոն ֆունտ աշխատավարձով առաջարկ են ուղարկել: Գործարքը գնահատվում է 60-65 միլիոն եվրո:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Չելսին» պատրաստ է Վան Դեյկի համար «սրբերին» 60 միլիոն ֆունտ վճարել: Այս գործարքն ավելի հավանական է համարվում:

Ավելի վաղ հոլանդացին մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն, բայց գործարքը խափանվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում