Պորտուգալիայի ընտրանու խաղացողի համար Կոնֆեդերացիաների գավաթն ավարտված է

Պորտուգալիայի հավաքականի ձախ պաշտպան Ռաֆայել Գերեիրյուն սրունքի վնասվածքի պատճառով չի կարողանա ելույթները շարունակել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում: Այդ մասին տեղեկանում ենք «Sport Bild»-ից:

23-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ռուսաստանի ընտրանու դեմ խաղում (1:0): Նրա փոխարեն ձախ պաշտպանի դիրքում հանդես կգա էլիզեուն:

Դորտմունդի «Բորուսսիայի» ներկայացուցիչի մոտ ոտքի կոտրվածքի կասկածներ կային, սակայն բուժզննումը միայն վնասվածք է հայտնաբերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում