Մեսսին` 2016-17թթ․ մրցաշրջանի «Բարսելոնայի» ամենաարժեքավոր ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է նախորդ` 2016-17թթ․ մրցաշրջանի թիմի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ:

Կատալոնացի լրագրողների քվեարկության արդյունքում արգենտինացին 5-րդ անգամ արժանացավ այդ մրցանակին,- հայտնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

Նախկինում Մեսսին լավագույնն էր ճանաչվել 2009-10, 2010-11, 2012-13, 2014-15 մրցաշրջաններում:

Անցած տարի այդ մրցանակին արժանացել էր հարձակվող Լուիս Սուարեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում