Զիդանը Մբապեին շատ խաղաժամանակ է խոստացել

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գաղտնի հանդիպում է ունեցել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի հետ,- վստահեցնում է «L’Equipe»-ն:

45-ամյա մասնագետը ֆրանսիացուն շատ խաղաժամանակ է խոստացել, ինչպես նաև նշել, որ թիմում նրան վերաբերվելու են որպես առաջին մեծության աստղի:

Մադրիդցիների մարզիչը 18-ամյա ֆուտբոլիստին հայտնել է նաև, որ ակումբը, ամենայն հավանականությամբ, վաճառելու է իր առաջատար խաղացողներից մեկին:

«Ռեալը» պատրաստվում է Մբապեի տրանսֆերի շուրջ բանակցությունները սկսել 90 միլիոն եվրոյի առաջարկից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացիները բանավոր համաձայնության են հասել հարձակվողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում