Մարկոս Պիզելին նոր թիմ ունի

Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելին կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիայում:

32-ամյա ֆուտբոլիստը 1 տարվա պայմանագիր է կնքել «Ալ Շաբաբ» ակումբի: Համաձայնագիրը հնարավոր կլինի ևս մեկ տարով երկարաձգել,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մարկոսը 2016 թվականին արդեն հանդես եկել է արաբական այդ երկրում, երբ պաշտպանում էր «Ալ Ռաեդի» գույները: Սաուդյան Արաբիայի նոր առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 10-ին: Նախորդ առաջնությունում «Ալ Շաբաբը» գրավել է 6-րդ տեղը:

Պիզելիի նախորդ թիմը հունական «Քսանտին» էր:

Գլխավոր լուսանկարը` ՀՖՖ-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում