NBA-ում խոշոր փոխանակում է կատարվել

«Մինեսոտան» ու «Չիկագոն» խոշոր փոխանակում են կատարել,- հաղորդում է «գայլերի» մամուլի ծառայությունը։

«Բուլզի» առաջատար Ջիմի Բատլերը տեղափոխվել է Արևմտյան կոնֆերենցիա: Ամերիկացու փոխարեն «Թիմբերվուլվզը» հակառակ ուղղությամբ է ուղարկել պաշտպան Զաք Լավինին, խաղարկող Քրիս Դանին, ինչպես նաև դրաֆտում 7-րդ համարով ընտրված Լաուրի Մարկանենին:

«Մինեսոտան» ստացել է նաև դրաֆտում 16-րդ համարով «Չիկագոյի» ընտրած Ջասթին Փեթոնին:

Հիշեցնենք, որ Բատլերը «Մինեսոտայի» գլխավոր մարզիչ Թոմ Տիբոդոյին ծանոթ է «ցլերի» կազմում միասին աշխատանքով:

Նախորդ մրցաշրջանում 27-ամյա բասկետբոլիստը միջինը մեկ խաղում վաստակել է 23,9 միավոր, տիրել 6,2 անդրադարձի ու կատարել 5,5 արդյունավետ փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում