Եվրոպայի առաջնություն. Բաչկովը կպայքարի ոսկե մեդալի համար

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց լեհ Մաթյոս Թոմաս Պոլսկիին և դուրս եկավ եզրափակիչ: Այսպիսով, 24-ամյա մարզիկը ապահովել է առնվազն արծաթե մեդալը:

Եվրոպայի չեմպիոնի համար պայքարում Հովհաննեսը վաղը կմրցի անգլիացի Լյուկ Մքկորմակի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում