Մարեզը ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մարեզը ցանկանում է կարիերան շարունակել «Արսենալում»: Դա պայմանավորված է նրանով, որ ալժիրցին երազում է աշխատել Արսեն Վենգերի գլխավորությամբ,- գրում է «Le Buteur»-ը:

Ավելի վաղ 26-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է «աղվեսներին» լքելու մտադրության մասին: Ներկայումս կիսապաշտպանը գտնվում է արձակուրդում, որից վերադառնալուց հետո որոշում կկայացնի նոր թիմ տեղափոխվելու վերաբերյալ:

Նախորդ մրցաշրջանում Մարեզը մասնակցել է 48 խաղի, որոնցում դարձել է 10 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում