«Բարսելոնայի» փոխնախագահ. Մեսսիի պատիժը փոխեցին, որ Ռոնալդուն խուսափի դատից

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի` հարկային վճարումներից խուսափելու դատավարության արդյունքում անսպասելի վճիռ է կայացվել: Արգենտինացու համար սահմանված 21-ամսյա բանտարկության (պայմանական) որոշումը փոփոխվել է 252 հազար եվրո տուգանքով: Ավելի վաղ Մեսսին վճարել էր 4,1 միլիոն եվրոյի պարտավորությունը, որի շուրջ ընթանում էր գործը:

«Sport.es»-ի հետ զրույցում կատալոնացիների փոխանախագահ Կարլես Վիլարուբին մեկնաբանել է այդ որոշումը.

«Ինձ համար դժվար է պատկերացնել, որ նման բան կկատարվեր, եթե այլ ֆուտբոլիստ հայտնվեր այս իրավիճակում: Այն ամենը, ինչ հիմա կատարվում է և տեղի է ունենալու հետո, արվում է միայն մեկ նպատակով՝ թույլ չտալ, որ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվի դատարանում: Նրանք չեն ցանկանում, որ հայտնվեն լուսանկարներ, որոնցում Ռոնալդուն նստած է մեղադրյալների աթոռին: Իսկ Մեսսին անցավ այդ ամենի միջով…

Պորտուգալացին այնպիսի անմեղության կանխավարկած ունի, ինչպիսին Լեոյինն էր, սակայն հարկային մարմինների ղեկավարը կոչ է անում հաշվի առնել պորտուգալացու անմեղության կանխավարկածը: Մեսսիի մասին ասում էին, որ նա մաֆիայի ղեկավար է: Ռոնալդուի դեպքում նրանք խոսում են հնարավոր անմեղության մասին»,- հայտարարել է Վիլարուբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում