«Մոնակոն» մերժել է «Լիվերպուլի» 100-միլիոնանոց առաջարկը

Հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի վերաբերյալ «Լիվերպուլի» ու «Մոնակոյի» միջև բանակցությունները փակուղի են մտել:

Մերսիսայդցիները երկու անգամ առաջարկ են կատարել «կապտասպիտակներին», սակայն մերժում են ստացել: Երկրորդ դեպքում անգլիացիները 100 միլիոն եվրո վճարելու պատրաստակամություն էին հայտնել,- տեղեկացնում է «Marca.com»-ը:

Ֆրանսիայի չեմպիոնը մտադիր է 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունից 115 միլիոն եվրո ստանալ: Մբապեին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են «Ռեալն» ու «Պարի Սեն Ժերմենը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում