Հալե․ Ֆեդերերի վստահ հաղթանակը

Գերմանական Հալե քաղաքում ընթացող թենիսի մրցաշարում Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Շվեյցարացին քառորդ եզրափակչում մրցել է գերմանացի Ֆլորիան Մայերի հետ և 6:3, 6:4 հաշվով հաղթանակ տոնել: 35-ամյա թենիսիստը յուրաքանչյուր սեթում մրցակցի մեկական մատուցում է շահել:

Եզրափակչի ուղեգրի համար աշխարհի 5-րդ ռակետի կմրցի Կարեն Խաչանովի հետ: Ռուսաստանը ներկայացնող 21-ամյա հայ թենիսիստն այսօր 7:6 (8), 4:6, 6:3 հաշվով պարտության է մատնել Անդրեյ Ռուբլյովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում