«Ժամանակը եկել էր». Արբելոան ավարտել է կարիերան (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ալվարո Արբելոան հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 34-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրել է անգլիական «Վեսթ Հեմում», սակայն վնասվածքի պատճառով ընդամենը 3 հանդիպման է մասնակցել:

«Սարագոսայի» ու «Ռեալի» սանը պրոֆեսիոնալ ֆուտբոլում հանդես է եկել «Արքայական ակումբում», «Դեպորտիվոյում» ու «Լիվերպուլում»: Մադրիդցիների կազմում նա ընդհանուր առմամբ 11 տարի է անցկացրել և երկու անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող դարձել:

«Ֆունկցիոնալ առումով լավ վիճակում էի, որպեսզի շարունակեի ելույթներս, սակայն եկել էր հրաժեշտ տալու ժամանակը: «Ռեալն» իմ կյանքի գլխավոր թիմն է: Երբեք չեմ զանգահարի, որպեսզի աշխատանք խնդրեմ, բայց միշտ հասանելի եմ առաջարկների համար»,- «Marca.com»-ի հետ զրույցում ասել է Արբելոան:

Իսպանիայի հավաքականի կազմում եզրային պաշտպանը 57 հանդիպում է անցկացրել: Ֆուրիա Ռոխայի հետ նա դարձել է աշխարհի չեմպիոն ու երկու անգամ հաղթել Եվրոպայի առաջնությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում