«Զենիթը» մոտ 70 միլիոն է վճարելու «Ռոմայի» 2 ֆուտբոլիստի համար

«Զենիթն» ու «Ռոման» համաձայնեցրել են պաշտպան Կոստաս Մանոլասի ու կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի տրանսֆերները:

«Corriere dello Sport»-ը տեղեկացնում է, որ երկու խաղացողների համար ռուսական ակումբը նախնական կվճարի 45 միլիոն եվրո, սակայն սահմանված են լինելու նաև խոշոր պարգևավճարներ:

Միաժամանակ «Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցոն վստահցենում է, որ ընդհանուր գումարը կազմելու է 65-70 միլիոն եվրո: Երկու գործարքներն առանձին են կատարվելու:

Հույն ֆուտբոլիստը պետերբուրգցիների հետ 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել, որոնց ընթացքում տարեկան 4 միլիոն եվրո է վաստակելու: Արգենտինացին, ով առաջարկ ունի նաև Դորտմունդի «Բորուսսիայից», «Զենիթի» ներկայացուցիչներին հանդիպելու է հունիսի 26-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում