50 միլիոն եվրո. «Մոնակոյի» ֆուտբոլիստը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆաբինյոն, ով հաջողությամբ հանդես է գալիս նաև աջ պաշտպանի դիրքում, մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

Իտալացի հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցոն հայտնում է, որ տրանսֆերն ու պարգևավճարները միասին կարող են կազմել 50 միլիոն եվրո:

Ավելի վաղ բրազիլացին խոստովանել է, որ հաճույքով կընդուներ «կարմիր սատանաների» առաջարկը:  23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն:

Ֆրանսիայի նախորդ առաջնությունում Ֆաբինյոն 37 խաղի է մասնակցել, որոնցում 9 գոլ է խփել ու մեկ գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում