Պելեգրինոն ԱՊԼ-ի թիմ է գլխավորել

«Ալավեսի» նախկին մարզիչ Մաուրիսո Պելեգրինոն նշանակվել է «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ: «Սրբերի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 45-ամյա մասնագետի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր:

Արգենտինացու գլխավորությամբ «Ալավեսը» Սեգունդայից բարձրացել էր Պրիմերա, ինչպես նաև հասել Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որում պարտվել է «Բարսելոնային» (1:3):

«Սաութհեմփթոնը» Պրիմիեր լիգայի նախորդ առաջնությունն ավարտել է 8-րդ տեղում: Հունիսի 15-ին անգլիական ակումբը հայտարարել էր նախկին մարզիչ Կլոդ Պյուելի պաշտոնանկության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում