Մեսսիի 30 ռեկորդները

«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր դարձավ 30 տարեկան: Կատալոնական ակումբի կազմում նա մասնակցել է 585 պաշտոնական խաղի, որոնցում 507 գոլ է խփել ու 231 գոլային փոխանցում կատարել: «Կապտանռնագույնների» պաշտոնական կայքը տարեդարձի առթիվ առանձնացրել է արգենտինացու 72 ռեկորդներից 30-ը:

1. Պատմության ընթացքում օրացույցային տարում ամենաշատ` 91 գոլ խփած ֆուտբոլիստն է («Բարսելոնայի» ու Արգենտինայի կազմում): 

2. «Ոսկե գնդակներով» պատմության ռեկորդակիրն է՝ 5 մրցանակ

3. Արգենտինայի հավաքականի պատմության ռմբարկուն է (58 գոլ):

4. Իսպանական թիմերի պատմության ամենաշատ տիտղոսն է նվաճել (Անդրես Ինյեստայի հետ միասին)՝ 30 տիտղոս:

5. «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է (507 գոլ)

6. Լա Լիգայի պատմության ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողն է՝ 137 փոխանցում:

7. Միակ ֆուտբոլիստն է, ով Պրիմերայի մեկ խաղարկությունում (2012-13թթ․) բոլոր թիմերին գոլ է խփել:

8. «Էլ Կլասիկոների» պատմության լավագույն ռմբարկուն է (23 գոլ):

9. Իսպանիայի առաջնության օրացույցային տարում (2012) գոլերի ռեկորդակիրն է (52 գնդակ):

10. Միակ ֆուտբոլիստն է, ով երկու անգամ գոլ է խփել օրացույցային տարվա (2011, 2015) բոլոր 6 մրցաշարերում:

11. Ռեկորդային` 4 անգամ դարձել է «Ոսկե խաղակոշիկի» հաղթող: Ռեկորդը նրա հետ կիսում է Կրիշտիանու Ռոնալդուն:

12. «Ոսկե գնդակի» պատմության ընթացքում ռեկորդային` 10 անգամ եղել է լավագույն եռյակում (2007-2016):

13. Ակումբային ֆուտբոլի պատմության ընթացքում մեկ մրցաշրջանում (2011-12թթ․) ամենաշատ գոլն է խփել (73):

14. «Ոսկե խաղակոշիկ» մրցույթի հաղթող է դարձել աննախադեպ` 50 գոլ խփելու շնորհիվ (2011-2012թթ․):

15. Իսպանական ֆուտբոլի պատմության միակ ֆուտբոլիստն է, ով մրցաշրջանի ընթացքում 40 և ավելի գոլ է խփում:

16. Կատալոնական դերբիի («Էսպանյոլի» դեմ) պատմության լավագույն ռմբարկուն է (17 գոլ):

17. Իսպանիայի առաջնությունների պատմության ընթացքում խաղի հաշիվն ամենաշատ անգամ բացած ֆուտբոլիստն է (78 անգամ):

18. Լա լիգա պատմության լավագույն ռմբարկուն է (349 գոլ):

19. Կլասիկոների ժամանակ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է (16 գնդակ): Ավելի շատ, քան «Ռեալի» որևէ խաղացող:

20. Պատմության ընթացքում ամենաշատ անգամ (2) թրեբլ նվաճած ֆուտբոլիստն է: Ռեկորդը կիսում է Ինյեստայի, Չավիի, Ալվեսի, Բուսկետսի, Պեդրոյի ու Էտո’Oի հետ: Կամերունցին այդ ցուցանիշին հասել է «Բարսելոնայի» ու «Ինտերի» կազմում:

21. Պրիմերայի անընդմեջ խաղերում խփած գոլերի ռեկորդակիր (21 անընդմեջ խաղ, 34 գոլ):

22.. Իսպանիայի սուպերգավաթների պատմության լավագույն ռմբարկու (12 գնդակ):

23. «Կամպ Նոու» մարզադաշտում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստ (290):

24. Չեմպիոնների լիգան ռեկորդային` 4 անգամ հաղթած 7 ֆուտբոլիստներից մեկը: Այդ ցուցակում են նաև Զեդորֆը, Էտո’Օն, Ինյեստան, Չավին, Պիկեն ու Ռոնալդուն:

25. Լա լիգայի պատմության ընթացքում արտագնա անընդմեջ խաղերում գոլերի լավագույն ցուցանիշը (13 հանդիպում, 2011-12 մրցաշրջան):

26. Միակ ֆուտբոլիստն է, ով Պրիմերայի 9 անընդմեջ առաջնությունում 20 և ավելի գոլ է հեղինակել (2008-2017):

27. «Ոսկե գնդակի» պատմության ընթացքում 3 մրցանակ նվաճած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ (24 տարեկան 17 օրեկան հասակում):

28. Լա լիգայում միակն է, ով 101 դուբլ է կատարել:

29. Տուգանային հարվածներով խփած գոլերով «կապտանռնագույների» պատմության լավագույն ցուցանիշի հեղինակ (27 գնդակ):

30. ՖԻՖԱ-ի խորհրդանշական հավաքականում Մեսսին հայտնվել է ռեկորդային` 10 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում