Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ռոմա»

Հոլանդիայի հավաքականի ու «Ֆեյենորդի» աջ պաշտպան Ռիք Կարսդորպն առաջիկա ժամանակահատվածում կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ:

«La Gazzetta dello Sport»-ը տեղեկացնում է` առաջիկա երկու օրվա ընթացքում 22-ամյա խաղացողը կմիանա հռոմեական թիմին: Տրանսֆերը կազմելու է 15 միլիոն եվրո, ևս 5 միլիոն նախատեսված է հնարավոր պարգևավճարների տեսքով:

Նախորդ մրցաշրջանում Կարսդրոպը մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Ռոտերդամցիների կազմում նա 18 տարվա ընդմիջումից հետո դարձել է Հոլանդիայի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում