Ֆեդերերը հաղթել է Խաչանովին և դուրս եկել եզրափակիչ (տեսանյութ)
24/06/2017 17:23
Նմանատիպ
Գերմանական Հալե քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի կիսաեզրափակչում Ռոջեր Ֆեդերերը մրցել է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի հետ:
Համառ պայքարում անցած հանդիպումն ավարտվել 6:4, 7:6 (5) հաշվով: Երկրորդ սեթում, 6:5 հաշվի ժամանակ, 21-ամյա Կարենը մրցակցի մատուցման ժամանակ երկու անգամ սեթ-փոինթ է ունեցել, սակայն չի կարողացել իրացնել դրանք: Խաչանովն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ մրցեց Ֆեդերերի հետ:
35-ամյա թենիսիստը եզրափակչում մրցելու է Ալեքսանդր Զվերև – Ռիշար Գասկե զույգի հաղթողի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում