Հայաստանում գրոսմայստերական 10 նորմ է խաղարկվում

Ջերմուկում ընթանում է Կարեն Ասրյանի անվան շախմատի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 92 շախմատիստ, այդ թվում՝ 21 գրոսմեյստեր:

Երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունի 4 մասնակից` Իգոր Կովալենկո (Լատվիա), Փարհամ Մագսուդլու (Իրան), Եվգենի Պոստնի (Իսրայել) և Օլեքսանդր Բորտնիկ (Ուկրաինա),- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Եվս 10 շախմատիստ, այդ թվում Հայաստանի 6 ներկայացուցիչ` Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, վաստակել են 2.5-ական միավոր:

Հուշամրցաշարում սահմանված է գրոսմայստերական նորմ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում