Մեքսիկա – Ռուսաստան հանդիպման մեկնարկային կազմերը

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակում A խմբում կկայանա Մեքսիկա – Ռուսաստան կարևորագույն հանդիպումը: Մրցաշարի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմերի մեկնարկային կազմերը:

Մեքսիկա – Օչոա, Լայուն, Մորենո, Ռեյես, Արաուխո, Լոսանո, Գուադրադո, Էրերա, Խոնաթան Դոս Սանթոս, Վելա, Չիչարիտո։

Ռուսաստան – Ակինֆեև, Ջիկիա, Վասին, Կուդրյաշով, Ժիրկով, Սամեդով, Գլուշակով, Գոլովին, Երոխին, Սմոլով, Բուխարով։

Ստանիսլավ Չերչեսովի թիմն ունի 3 միավոր և կիսաեզրափակիչ մտնելու համար պետք է հաղթի 4 միավոր ունեցող «ացտեկներին»: Եթե զուգահեռաբար ընթացող խաղում Պորտուգալիան պարտվի Նոր Զելանդիային, ապա ռուսներին կբավարարի նաև ոչ-ոքին:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում