Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դարձավ ոսկե մեդալակիր։

Եվրոպայի չեմպիոնի համար պայքարում մեր բռնցքամարտիկը մենամարտեց անգլիացի Լյուկ Մկկորմակի հետ և հաղթանակ տոնեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Բաչկովն առաջին անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

“>

 

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչները մեդալ չեն նվաճել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում