ԿԳ․ A խմբից պայքարը շարունակում են Պորտուգալիան և Մեքսիկան (տեսանյութ)

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչ փուլի առաջին մասնակիցները․ A խմբից պայքարը շարունակելու հնարավորություն ստացան Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան և Մեքսիկան։

Խմբային փուլի վերջին տուրում Պորտուգալիայի հավաքականը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Նոր Զելանդիայի դարպասը․ գոլերով աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն, Բերնարդու Սիլվան, Անդրե Սիլվան և Նանին։

Զուգահեռաբար ընթացող՝ Մեքսիկա – Ռուսաստան խաղում «ացտեկները» 2։1 հաշվով հաղթեցին մրցաշարը հյուրընկալող երկրի ընտրանուն և ապահովեցին խմբում երկրորդ հորիզոնականը։

A խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը՝

1. Պորտուգալիա — 7 միավոր
2. Մեքսիկա — 7
3․ Ռուսաստան — 3
4․ Նոր Զելանդիա — 0

Կոնֆեդերացիաների գավաթ, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ

Մեքսիկա – Ռուսաստան՝ 2։1
Գոլերը՝ Նեստոր Արաուխո 30՛, Իրվինգ Լոսանո 52՛ – Սամեդով 25՛
Հեռացում՝ Յուրի Ժիրկով 68՛

Նոր Զելանդիա – Պորտուգալիա՝ 0։4
Գոլերը՝ Ռոնալդու 33՛ / 11-մետրանոց, Բերնարդու Սիլվա 37՛, Անդրե Սիլվա 80՛, Նանի 90+1՛

Հավելենք, որ հունիսի 25-ին կայանալու են B խմբի վերջին տուրի՝ Չիլի – Ավստրալիա և Գերմանիա – Կամերուն հանդիպումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում