Գվարդիոլա․ Հաջորդ մրցաշրջանում մենք ավելի լավը կդառնանք

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմը նոր մրցաշրջանում ավելի լավ հանդես կգա։ «Քաղաքայինները» 2016-17թթ․ մրցաշրջանում որևէ տիտղոս չեն նվաճել, իսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը։

-Հաջորդ մրցաշրջանում մենք ավելի լավը կդառնանք, բոլորն ավելի լավը կդառնան։ Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից․ 11 ամիս վայելել եմ աշխատանքս իմ մարզչական անձնակազմի, ֆուտբոլիստների հետ, նոր էմոցաիներ են ստացել խաղերից և իրադարձություններից։

Ուրախ եմ, որ մարզում եմ «Մանչեսթեր Սիթին»։ Այնպես որ՝ հուլիսին հաճույքով կվերադառնամ արձակուրդից։ Հիմա ակումբն աշխատում է համալրումների ուղղությամբ, իսկ ես սպասում եմ ֆուտբոլիստների, ովքեր կենտրոնացած կլինեն հաջողությունների հասնելու վրա,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է «Sky Sports»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում