Եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուներ․ Ռոնալդուն բարելավեց իր ցուցանիշը

Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության՝ Նոր Զելանդիայի դեմ խաղում (4:0) դառնալով գոլի հեղինակ, ազգային ընտրանու կազմում խփած գնդակների քանակը հասցրեց 75-ի։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ռոնալդուն եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցանկում հավասարվեց հունգարացի Շանդոր Կոչիշին։ Առաջին հորիզոնականում Ֆերենց Պուշկաշն է, ով հանդես գալով Հունգարիայի և Իսպանիայի հավաքականներում, 84 գոլ է խփել։

Եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուները

  • Ֆերենց Պուշկաշ (Հունգարիա և Իսպանիա) — 84 գոլ 89 խաղում
  • Շանդոր Կոչիշ (Հունգարիա) — 75 գոլ 68 խաղում
  • Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) — 75 գոլ 142 խաղում 
  • Միրոսլավ Քլոզե (Գերմանիա) — 71 գոլ137 խաղում
  • Գերդ Մյուլլեր (Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն) — 68 գոլ 62 խաղում  
  • Ռոբի Քին (Իռլանդիա) — 68 գոլ 146 խաղում
  • Զլատան Իբրահիմովի (Շվեդիա) — 62 գոլ 116 խաղում
  • Իմրե Շլոսեր (Հունգարիա) — 59 գոլ 68 խաղում
  • Դավիդ Վիլյա (Իսպանիա) — 59 գոլ 97 խաղում  
  • Յան Կոլեր (Չեխիա) — 55 գոլ 91 խաղում
  • Յոահիմ Շտրայխ (Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն) — 55 գոլ 102 

5-ական գոլ Ռոնալդուն խփել է Հայաստանի, Լատվիայի և Շվեդիայի հավաքականների դեմ խաղերում, 4-ական անգամ աչքի է ընկել Անդորրայի, Էստոնիայի և Հոլանդիայի դեմ խաղերում։ 33 գոլ Ռոնալդուն խփել է տարբեր հավաքականների, բայց ուշագրավ է, որ երբեք աչքի չի ընկել Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Անգլիայի դեմ խաղերում։

Ռոնալդուի ակտիվում Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերում գրանցվել է 13 դուբլ, 3 հեթ-տրիկ, 1 պոկեր

Հետևեք մեզ նաև Telegram-ում