Խավի Մարտինեսը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»

«Բավարիայի» ֆուտբոլիստ Խավի Մարտինեսը, ով հաջողությամբ հանդես է գալիս պաշտպանությունում և կիսապաշտպանությունում, մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը։

«BT Sport»-ը տեղեկացնում է, որ 28-ամյա իսպանացին հաջորդ շաբաթ բուժզննում է անցնելու անգլիական ակումբում։ Ուշագրավ է, որ Մարտինեսի բուժզննումը նախատեսված է Դանի Ալվեսի բուզննման հետ։ Տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվում։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան լավ ծանոթ է Մարտինեսի խաղին «Բավարիայում» աշխատելու ամանակահատվածից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում